ՔԿՀ-ներում նվազել է հացադուլի դիմող դատապարտյալների թիվը
Իրավունք
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիների համեմատ նվազել է հացադուլի դիմող դատապարտյալների թիվը: Այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Այս պահի դրությամբ մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք 5 հացադուլավոր: Սա նախկին տարիների համեմատ ցածր ցուցանիշ է»,- ասաց Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ հացադուլի բոլոր դեպքերը քրեական գործի դեմ են:
«Որևէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից: Իմ պաշտոնավարման ընթացքում չեմ հիշում դեպք, որ դատապարտյալը հացադուլի դիմած լինի քրեակատարողական հիմնարկի պայմանների դեմ, բոլորն առնչվում են քրեական գործին»,- նշեց Արտակ Զեյնալյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)