Շիրակի մարզպետը 15 մլն 78 հազար դրամ է տրամադրել մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումներին
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ընդհանուր 15 մլն 78 հազար դրամ գումարով պարգևատրել է մարզպետարանի 142 աշխատակցի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Շիրակի մարզպետարանի ՀՀ 2019 թ․ պետական բյուջեով հաստատված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թ․ առաջին եռամսյակի արդյունքով Շիրակի մարզպետարանի թվով 142 աշխատակիցներ պարգևատրվել են ընդհանուր 15 մլն 78 հազար դրամ գումարով»,- ասացին մարզպետարանից:
Այնտեղից տեղեկացրին նաև, որ մարզպետի որոշմամբ 2 մլն 362 հազար 130 դրամ գումար է տրամադրվել 12 աշխատակցի պարգևավճարների համար․ «Շիրակի մարզպետի կարգադրությամբ, օրենքով նախատեսված կարգով, պարգևատրվել են թվով 12 աշխատակիցներ՝ ընդհանուր 2 մլն 362 հազար դրամ գումարով, մարզպետարանի 130 աշխատակիցներ էլ պարգևատրվել են գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով»:
Ի դեպ, 12 աշխատակիցների պարգևատրման վերաբերյալ ինֆորմացիան հրապարակված է մարզպետարանի կայքէջում, իսկ 130-ի պարգրևատրումների մասով ոչինչ չկա։
Նկատենք, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանի անունը չկա պարգևատրվածների ցուցակում։ Հետաքրքրվեցինք՝ մարզպետն ինքն իրեն չի՞ պարգևատրել, ինչին ի պատասխան մարզպետարանից պատասխանեցին․ «Պարգևատրումից հրաժարվել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)