Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«Ժառանգությունը» անվերապահ առաջնահերթություն է համարում ԸՕ-ի բարեփոխումը

Քաղաքական

«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում: Հայոց պետության ժողովրդավարացման ներկայիս կարեւորագույն շրջադարձում «Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարեվերջին Նոր Հայաստանի կայացման կարգախոսին հավատարիմ քաղաքական եւ հասարակական ուժերի կողմից, բայց հեղափոխական իշխող ուժի կողմից ցուցաբերված ոչ բավարար քաղաքական կամքը եւ հին Հայաստանի քաղաքական գործիքակազմն ու կարծրատիպերը հաղթեցին, ընտրական բարեփոխումների փաթեթը մերժվեց. Նոր խորհրդարանը, ինչպես նաեւ ՏԻՄ նոր մարմինները ընտրվեցին հին օրենքով: Հատկապես ՏԻՄ ոլորտում ցայտուն դարձան հին համակարգի վերարտադրության եւ հարձակողական դիմադրության բոլոր հնարավորությունները: Հին եւ Նոր Հայաստանների արժեբանական բախման վտանգավոր հետեւանքներն առավել ակնհայտ են Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում:

Ուրցաձոր, Արշալույս, Զարթոնք, Նոր Գեղի եւ շատ այլ համայնքներում համայնքապետերից հասարակության խոր դժգոհությունը հանգեցրեց կրակոցների եւ քաղաքացիական անհամերաշխության վտանգավոր միջադեպերի: Պարզ դարձավ, որ մեր համայնքներում ՀՀ քաղաքացին բնավ պաշտպանված չէ, համայնքապետերը տասնյակ տարիներով վերարտադրում են իրենց իշխանությունը՝ վերածվելով շահագործող ավատների, որոնք համայնքերի բնակիչներին դիտարկում են որպես ճորտ, իսկ համայնքային սեփականությունը չեն տարբերում անձնական գույքից: Պատճառը մեկն է՝ ընտրական օրենքում չկա սահմանափակում, թե քանի անգամ նույն անձը կարող է համայնքապետի թեկնածու առաջադրվել:

«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժը, ինչպես նաեւ խորհրդարանական մյուս երկու կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերի հետ պետք է նախաձեռնեն եւ ավարտին հասցնեն ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը, քանի որ ներկա փուլում հատկապես տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ: 2019 թ. ՀՀ գրեթե բոլոր մարզերում անցկացվելու են ՏԻՄ մարմինների հերթական ընտրություններ, թույլ չտա՛նք վտանգավոր նախադեպերի ձախող կրկնությունը, ժողովրդավարության առաջընթացի օրենքով ապահովումը իշխանության բոլոր մակարդակներում քաղաքացիների շահերի պաշտպանության միակ արդյունավետ ճանապարհն է: Ընտրական օրենքը հրատապ փոփոխությունների կարիք ունի:

«Ժառանգություն»-ը կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին համախմբվել այս հարցում, իսկ իշխանությունից ակնկալում է արագ քայլեր՝ ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքային խմբի կազմում, ՀՀ ԱԺ օրակարգում այդ հարցի ընդգրկում, խորհրդարանական լսումների կազմակերպում, որի արդյունքում հնարավորինս կնվազեն հնի վերատադրության իրավաքաղաքական լծակները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար
Ամենադիտված