Քաղացու օրը նաև ՀՀԿ-ի տոնը պետք է դառնա․ իմքայլական պատգամավոր
Քաղաքական
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Կառավարությունը քաղաքացու օրվա համար 33 մլն դրամի պայմանագրեր է կնքել գոյություն չունեցող ընկերությունների հետ: Մասնավորապես, նշվում են Կառավարության հետ պայմանագիր կնքած ԱՁ-ներ, որոնց մասին տեղեկությունները, աղբյուրի նշմամբ, Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ եթե նման բան է եղել՝ ուրեմն անթույլատրելի է, բայց չի կարծում, որ նման բան կարող է եղած լինել. «Ի՞նչ է նշանակում՝ Կառավարությունը գոյություն չունեցող ընկերությունների հետ պայմանագիր է կնքել: Եթե պայմանագիր է կնքվել՝ նշանակում է ինչ-որ մեկը եկել, ստորագրել է: Որքանով ես տեղյակ եմ՝ Պետական ռեգիստրի կայքում գրվում է, որ տվյալների ամբոզջականությունն իրենք չեն երաշխավորում, բայց, ամեն դեպքում, կնայենք: Այս առումով երկու հանգամանք պիտի նշվի․ նախ՝ առաջին հերթին հավաստիացնեն, որ այս ցանկը ստացվել է Կառավարությունից, երկրորդ, որ այդ ըկերություններն իրոք գոյություն չունեն:
Եթե ցանկը ստացվել է Կառավարությունից ու նշվում է, որ ընկերությունները գոյություն չունեն, բայց կա պայմանագիր՝ դա առնվազն խնդրահարույց հարց է, որը պիտի ուսումնասիրվի»,-ասաց պատգամավորը` նշելով, որ նա այս խնդրին հետևողական կլինի: Անդրադառնալով նրան, թե ինքն ինչպես է նշել Քաղաքացու օրը և ինչ տվեց այդ օրը քաղաքացիներին, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Զբոսնել եմ Մաշտոցի պողոտայով, քայլելով հետևել եմ բեմերի ելույթներին: Վերհիշեցի նախորդ տարվա այս շրջանը, բայց, գիտե՞ք՝ կարծում եմ, որ «Քաղաքացու օրը» պիտի հստակ տոն դառնա և անպայմանորեն չկապվի միայն անցյալ տարվա իրադարձությունների հետ»,-ասաց պատգամավորը: Հարցին, թե կարո՞ղ է նաև ՀՀԿ-ն իր համար տոն համարել այդ օրը և նշել, պատգամավորն ասաց. «Այդ օրը քաղաքացու օրն է, ՀՀ-ի բոլոր քաղաքացիների: Կլինեն Հանրապետական, Հնչակյան, թե անկուսակցական` օրը ՀՀ քաղաքացիներինն է»,-եզրափակեց Սուրեն Գրիգորյանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)