Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Իտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ) Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Եթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել 

Բուլղարիայում կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ

Աշխարհ

Բուլղարիայում ապրիլի 23-24-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ կազմակերպվել է ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատան հայկական հատվածում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Արարողությանը մասնակցել է Բուլղարիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը:

«Նույն օրը Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարի մոտ անցկացվեց ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին հայ համայնքի և բուլղար հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ և մտավորականներ, ԲՀ նախկին և գործող քաղաքական գործիչներ, պատգամավորներ:

Դեսպանության կողմից թարգմանաբար ընթերցվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Աղոթքից և ելույթներից հետո բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կիրակնօրյա դպրոցի սաները հայերեն և բուլղարերեն լեզուներով կարդացին օրվա խորհրդին նվիրված բանաստեղծություններ, իսկ «Նաիրի» պարային համույթը հանդես եկավ հայկական ժողովրդական պարի կատարմամբ:

Մասնակիցները հուշարձան-խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ: Միջոցառումը հեռարձակվեց բուլղարական «СКАТ» հեռուստաընկերության կողմից:

Ապրիլի 24-ին և 25-ին ԲՀ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, 31 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ Գարո Մարդիրոսյանը, պրոֆեսոր Բ. Կոլևը և Սոֆիայում հրատարակվող՝ «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանն օրվա առիթով հարցազրույցներ տվեցին բուլղարական «БНТ» ազգային, «Азът» և մի շարք այլ հեռուստակայաններին:

Ապրիլի 24-ին ԲՀ խորհրդարանի հերթական նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԲՀ իշխող կոալիցիայի անդամ՝ ծայրահեղական «Միավորված հայրենասերներ» խմբավորության համանախագահ, «НФСБ» ազգայնական կուսակցության հիմնադիր և առաջնորդ, ԲՀ կառավարությանն առընթեր էթնիկական և ինտեգրացման հարցերի ազգային խորհրդի նախագահ Վալերի Սիմեոնովը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արձագանքելով առաջարկությանը, ԲՀ խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչևան նշեց, որ առաջարկությունը հնարավոր չի ընդունել, քանի որ այն, գործող ընթացակարգի համաձայն, չի գրանցվել նախապես: Խորհրդարանի նախագահն այնուհետև հավելեց. «Մենք բոլորս գլուխներս խոնարհում ենք Հայոց ցեղասպանության զոհերի առջև»:

Ապրիլի 23-ին և 24-ին Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին նաև Բուլղարիայի հայաշատ այլ բնակավայրերում:

Ապրիլի 24-ին հիշատակի երթ անցկացվեց Պլովդիվի «Ստեֆան Ստամբոլով» հրապարակից դեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց հիշատակի միջոցառում և ընթերցվեց հայտարարություն՝ ուղղված Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Քաղաքի հրապարակներից մեկում բարեգործական նպատակներով կազմակերպվեց արյան հանձնում:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ անցկացվեց Բուրգասի «Տրոյկա» հրապարակից դեպի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն: Հաջորդ օրը քաղաքի տիկնիկային թատրոնում Բուրգասի և Պլովդիվի հայկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ ցուցադրվեց բեմականացված ներկայացում՝ նվիրված զոհերի հիշատակին: Բուրգասում կայացած միջոցառումներին մասնակցեց Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, ԲՀ խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Թիշևը: Նույն օրը ջահերով երթ անցկացվեց նաև Վառնայի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանից դեպի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում հաջորդ օրը կազմակերպվեց ոգեկոչման արարողություն:

Ապրիլի 23-ին և 24-ին Բուլղարիայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեցին Սուրբ պատարագներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկմանՀետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկըԶելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներումՏ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվիԴեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Սեուլը Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները անվանել է իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգՀայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը խոսել է իր կարիերան ավարտելու մասին Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում Ութ երկրներ դատապարտել են Իսրայելին Գազայում իր գործողությունների և խաղաղության ջանքերը խաթարելու համարԸնկերուհու նախկին ամուսնուն ներկայացել է որպես քրեական ենթամշակույթին հարող և սպառնալիքներով խոշոր չափի շորթում կատարել Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրումԲաքվում պահվող հայերի հարցում Հայաստանի լռությունը մտահոգիչ է․ Վարդևանյան Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինային գազ մատակարարելու իր պատրաստակամության մասինՍեուտան սպասում է միգրանտների նոր հոսքիԱֆրիկան ​​հրաժարվում է դոլարից. EconomistԹրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղըՌուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 270,000 միգրանտ օրինական ճանապարհով մուտք է գործել Իսպանիա
Ամենադիտված