Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում որքա՞ն եք գնահատում գնաճային ճնշումը (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը հետևյալ հարցն ուղղեց.
«Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում որքա՞ն եք գնահատում գնաճային ճնշումը և եկամտահարկի համահարթ տարբերակի նախագծի առաջարկություններ անելիս, ո՞ր երկրների փորձն եք վերցրել որպես նախատիպ, միջազգային ինչպիսի՞ փորձ եք ուսումնասիրել և նայե՞լ եք արդյոք Մակեդոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի և Վրաստանի ձախողված փորձերն այդ տարբերակն իրականացնելու ժամանակ»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան