Խնդրանք՝ հյուրանոցային տնտեսությունից ամբողջությամբ 20% չհարկել (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, դիմելով Պեկ նախագահ Դավիթ Անանյանին, հետևյալ հարցը բարձրացրեց.
«ՊԵԿ-ն ունի պաշտոնական դիրքորոշում՝ նախաճաշի պատճառով հյուրանոցային տնտեսությունը հարկվելու է 20 տոկոս, ուղղակի մեր խնդրանքը՝ Զբոսաշրջության գործունեության մասին օրենքով հստակ սահմանված է, որ հյուրանոցային ծառայությունն իր մեջ ներառում է նաև սննդի սպասարկումը, եթե հնարավոր է՝ վերանայել դիրքորոշումը և կոնկրետ հյուրանոցի հյուրերի սննդի սպասարկումը չդիտել որպես հանրային սննդի սպասարկում և ամբողջությամբ 20 տոկոս չհարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան