Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Դատախազությունն «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների շրջանառության փաստերով քրգործ է հարուցել

Իրավունք

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել  ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելու և օգտագործելու հարցում նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու փաստի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման  կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում է տարածում ունենալ արգելված առարկաների, մասնավորապես՝ կապի միջոցների ապօրինի շրջանառությունը: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից կապի այդ միջոցներով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար:

Մասնավորապես՝ 2018 թվականի ընթացքում հարուցված և ներկայում քննվող թվով 7 քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ենթադրյալ հանցագործությունները պլանավորվել և կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում պահվող անձանց կողմից՝ կապի միջոցներով: Քիչ չեն եղել նույնաբնույթ այն քրեական գործերի թիվը, որոնց նախաքննություններն ավարտվել կամ վարույթները կասեցվել են:

2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 196 բջջային հեռախոս, դրանց 77 պարագաներ, 11 «Վայֆայ» սարքեր: Դրանց արդյունքում 224 կալանավորված անձինք և դատապարտյալներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում եղել են անձինք, ովքեր բջջային հեռախոսներ և սարքավորումներ պահելու համար կրկնակի, եռակի, քառակի կամ ավելի անգամ են ենթարկվել տույժերի:

Մի շարք դեպքերում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ընդամենը 19մ2 մակերես ունեցող խցից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսն ու քարտը: Երբեմն բջջային հեռախոսահամարը չհայտնաբերելուց հետո նույն հեռախոսահամարը, որն իբր կոտրվել և դեն էր նետվել, կալանավորված անձը կամ դատապարտյալը դարձյալ շարունակել է օգտագործել, ինչը փաստվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով:

Ավելին՝ ըստ հարցաքննված անձանց՝ մի շարք դեպքերում բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վկայում է, որ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

Բազմաթիվ դեպքերում, ի թիվս այլնի, անտեսվել է այն հանգամանքը, որ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է նրանց կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրումը, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու՝ փաստական հանգամանքներով պայմանավորված առկա ռիսկերը բացառելու նպատակով: Մինչդեռ երբ կալանավորված անձանց մոտ հայտնվում են բջջային հեռախոսներ, որոնցով նրանք կարող են կապվել և՛ վկաների, և՛ տուժողների հետ, նրանց ահաբեկել կամ հորդորել՝ իրենց օգտին այս կամ այն բովանդակությամբ ցուցմունքներ տալ, մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու նպատակով կիրառված խափանման այդ միջոցը կորցնում է իր նշանակությունը:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելը և օգտագործելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ առերևույթ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունք է, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ պատշաճ չի կատարվել քրեակատարողական հիմնարկ արգելված առարկաների մուտքը կանխելու, դրանք հայտնաբերելու պարտականությունը: Դրա հետևանքով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք և դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են արգելված առարկաներ հանդիսացող բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով պլանավորել, կազմակերպել ու կատարել են տարաբնույթ հանցավոր արարքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և այլն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին՝ ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով քրեաիրավական գնահատական տալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների արարքներին՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված