Եթե փորձում ես մուրճն օգտագործել նաև ձմերուկ կտրելու համար, լավ չի ստացվելու. նախկին ֆիննախ (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին, անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցի առնչությամբ ելույթ ունեցավ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը և մի քանի դիտարկում արեց.
«Մենք ի՞նչ դերակատարություն ենք ուզում տալ հարկային քաղաքականությանը: Արդյո՞ք մենք ուզում ենք տեսնել, որ հարկային քաղաքականությունը ոչ միայն եկամուտներ ապահովող գործիք է, այլև մակրոտնտեսական կառավարման կարևոր գործիք և նպաստելու է, որպեսզի ռեսուրսների վերաբաշխումը տնտեսության մեջ ճիշտ լինի: Ինչի՞ համար է սա կարևոր. որովհետև, եթե մենք ծանրաբեռնենք այս գործիքին տարբեր դերակատարումներով, մենք մեծ սխալներ ենք գործելու: Երբ դու բախվում ես երկընտրանքի՝ սոցիալական թե տնտեսական խնդրի, նախապատվությունը պետք է տաս այն հարցին, որը որ տրված է հենց այս գործիքին: Մուրճը պետք է օգտագործել մեխը խփելու համար, և եթե փորձում ես մուրճն օգտագործել նաև ձմերուկ կտրելու համար, լավ չի ստացվելու»,-ասաց Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան