Մարդը պիտի իմանա՝ 100 դոլարի վաճառելու դեպքում 10 դոլարը պետք է վճարի բյուջե. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում նշեց.
«Մենք ասում ենք տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ քաղաքական հեղափոխությունը չարտահայտվի տնտեսական զարգացումների վրա: Եթե քաղաքական հեղափոխությունը չի վերաճում տնտեսական հեղափոխության, ուրեմն քաղաքական հեղափոխություն տեղի չի ունեցել: Որպեսզի ժողովուրդը հեշտ աշխատի, մենք պետք է գործիքակազմ տանք իրեն: Քաղաքացին ցանկանում է պարզ հարկային օրենսդրությամբ աշխատել: Մարդը պիտի իմանա՝ 100 դոլարի վաճառելու դեպքում 10 դոլարը պետք է վճարի բյուջե, ինքն այլևս ուրիշ բան չպետք է իմանա, սա այնքան հեշտ կարող ենք մատուցել մարդկանց, որ որևէ մեկի գլուխը չֆռռա»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)