Առաջարկում եմ սահմանել շեմ, որը չպետք է հարկվի. Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Լսումներին ներկա էր նաև «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն, ով իր ելույթում նշեց.
«Ես ուզում եմ առաջարկ անել. սահմանել շեմ, որը չպետք է հարկվի: ՀՀ-ն այն բացառիկ երկիրն է, որտեղ նվազագույն աշխատավարձը, որն իր մեջ չի ներառում սպառողական զամբյուղը, ինչպես նաև չի ներառում պարենային կենսաապահովման զամբյուղը, հարկվում է: Եթե մենք ուզում ենք սոցիալական արդարության սկզբունքը պահպանել, այս փաստը պետք է հաշվի առնենք: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ աճեցնենք հարկատուին. այսինքն, սկզբից չհարկենք, որպեսզի կայանա միկրոբիզնեսը, գա հարկման դաշտ արդեն այն ժամանակ, երբ կկայանա»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)