Առաջարկում եմ չհարկվող շեմը ներդնել միայն մինչև 150 000 եկամուտ ստացողների համար. փորձագետ (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում շարունակվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն իր ելույթում հետևյալ հարցն առաջ քաշեց.
«Վարչապետից իմացանք, որ առանց համահարթ հարկման համակարգ ներդնելու՝ ստվերից դուրս է եկել 50 հազար աշխատատեղ:
Հետևաբար, հարց. ի՞նչ տրամաբանությամբ ենք հիմնավորում համահարթ համակարգ ներդնելը, երբ առանց այդ համակարգը ներդնելու, ստվերից դուրս է եկել այդքան աշխատող, երկրորդ հիմնավորումը արտահանման խրախուսումն է, սակայն մասնագետները տեղյակ են, որ արտահանման թիրախային ոլորտներում աշխատավարձերը չեն գերազանցում 150 հազար դրամը, կնշանակի, այս համակարգի ներդրմամբ արտահանման հնարավորություն ունեցող ձեռնարկությունների վրա ազդեցություն չի ունենալու: Այդ մասով չենք տեսնում գնահատականներ, որ նախարարությունը պարտավոր էր իրականացնել, որևէ մեկը չի տեսել, որ տնտեսական քաղաքականության պատասխանատու նախարարությունը գնահատում է, թե որքանով է մրցակցային հնարավորությունն ավելանալու: Ես առաջարկում եմ չհարկվող շեմը ներդնել միայն մինչև 150 000 եկամուտ ստացողների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)