Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Մախաչկալայի միջազգային մրցաշարին
Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի հերթական միջազգային մրցաշարին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Մախաչկալա, որտեղ մայիսի 1-3-ը կմասնակցի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիեւի ամենամյա հուշամրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ):


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)