Վանեցյանը շնորհավորել է ֆուտբոլի Մ16 տարեկանների թիմին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել Մ16 տարեկանների թիմին: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
Բոսնիայում, ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված՝ Հայաստանի՝ մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ:
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր ընտրանին 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիա և Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ հաղթել 11 մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)