«Հրապարակ». Մարությանն ուզում է Կամո Արեյանի դեմ գործ հարուցել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երեւանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում եւ այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երեւանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբեւէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։
Մեր տեղեկություններով, սա ոչ թե Հայկ Մարությանի, ով դժգոհ է նման որոշումից, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է: Վարչապետը հույս ունի, որ փորձառու Արեյանը կփրկի իրավիճակը վերջնական կոլապսից: Իսկ քաղաքապետարանն ու Մարությանը ջանք չեն խնայել, որ այս ընթացքում Կամո Արեյանի վրա քրեական գործ հարուցվի՝ պատկան մարմիններին են ուղարկվել մեծ թվով քիչ թե շատ կասկածելի փաստաթղթեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)