8 տարում աշխատանքից 80 աշխատակից է հեռացրել․ կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին բողոքում են
Հասարակություն
Կենդանաբանական այգու տնօրենի գործունեությունից դժգոհ նախկին աշխատակիցները այսօր՝ մայիսի 1-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում։
«Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որը կապ չունի ընդհանրապես կենդանաբանական այգու և բնության հետ: Չլինելով մասնագետ՝ նա մինչև անգամ մասնագետների հետ չի կարողանում աշխատել և համագործակցել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին հանեց աշխատանքից: Ով խնդիրը բարձրաձայնում է, հաջորդ օրն աշխատանքից ազատվելու ծանուցում է ստանում։ 8 տարում աշխատանքից 80 աշխատակից է հեռացրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը։
Հարցին, թե այգու տնօրենը Մանուկյանին ինչու է աշխատանքից ազատել, նա պատասխանեց, որ աշխատանքից ուշանալու և մեկ-երկու օր բացակայելու համար։
«Ես չեմ անհանգստանում, որ նա ինձ աշխատանքից հեռացրել է. ուղղակի հարց եմ բարձրացնում, որ նա մասնագետ չէ, մասնագետների կարծիքները հաշվի չի առնում և առաջնորդվում է իր քմահաճույքով»,-ասաց նախկին աշխատակիցը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան