Մենք չենք համակերպվի օկուպացիային ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից. ցույց՝ Վրաստանում
Վրաստան
Մայիսի 2-ին «Երիտասարդ լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
«Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրացի հավատացյալների համար վանական համալիր մուտք գործելու արգելքի սահմանումը:
Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե նախկինում 2 մարդ էր կանգնում, այժմ նրանց թիվը հասել է 18-ի:
Այս ամենը տեղի է ունենում Սուրբ Զատկին զուգընթաց:
Նրանց քայլերը համարում ենք աղետալի, Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ցույց է կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ մայիսի 2-ին` ժամը 15:00-ին: Հասցեն` Վախթանգ Գորգասալի 4:
Մենք չենք համակերպվի օկուպացիային ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան