Ակցիաները ուղղորդված են․ կենդանաբանական այգու տնօրեն
«Որպես քաղաքացի՝ շատ նորմալ եմ համարում կենդանաբանական այգու դիմաց բողոքի ցույցերը, իրենց իրավունքն է խաղաղ ցույցեր անցկացնելու, իրենց մտահոգությունները բարձրաձայնելու, սակայն իրավական երկրում ենք ապրում, և նույն ցուցարարները դիմել են տարբեր իրավական հաստատություններին, քաղաքապետարանին, իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն»։
Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն՝ անդրադառնալով այգու աշխատակիցների կողմից իրականացված բողոքի ցույցին։
«Ակցիաները ուղղորդված են մարդկանց կողմից, որոնք կապ չեն ունեցել կենդանաբանական այգու հետ, նրանք կենդանիների առևտրով զբաղվողներ են, նրանք ռեստորաններում կենդանիներ ցուցադրողներ են, մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն տարբեր էկզոտարիումներ բացելու կամ արդեն ունեն, մարդիկ, ովքեր դեմ են կենդանիների առևտուրը կանոնակարգելուն»,-նշեց այգու տնօրենը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան