Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«Գառան դիմակով գայլը ինչեր է դուրս տալիս»․ Համլետ Ղուշչյան

Իրավունք

«Կարևորը գործի ընթացքը կա, մարդիկ հասկացել են՝ ով ինչ անի, պետք է պատասխան տա։ Ինձ համար տհաճ այդ անձն ասել է, որ ինքը վկայի կարգավիճակ ունի և իբրև թե ես եմ իրեն առևանգել։ Դե պակերացրեք՝ գառան դիմակով գայլը ինչեր է դուրս տալիս։ Մարդ որքան լկտի կարող է լինել, որ նման հայտարարություն անի։ Ասում է, թե իբր ինձ չի տեսել, տեսել է միայն հեռուստացույցով»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը՝ անդրադառնալով իր՝ ոստիկանություն ներկայացրած հաղորդման հիման վրա, ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Քննչական կոմիտեում հարցաքննելուն։

Հետաքրքրվեցինք՝ առերեսում եղե՞լ է իր և Սամվել Ալեքսանյանի միջև, Ղուշչյանը պատասխանեց․ «Ոչ, առերեսում չի եղել, բայց ես եղել եմ քննիչի մոտ, ասել եմ ամեն ինչ և պահանջելու եմ, որպեսզի գործը մտնի դատարան և Սամվելն ու իր նմանները պատասխան տան։ Դուք չեք պատկերացնի՝ քանի հոգի է ինձ խնդրել, որ իրենց համար էլ խոսեմ, քանի որ իրենց, իրենց երեխաներին, հարազատներին էլ է առևանգել։ Առաջիկայում դրա վերաբերյալ շատ հետաքրքիր հաղորդումներ կտեսնեք, մարդիկ գալու են տաղավար և ասեն, թե ինչպես է այդ ոչնչությունն իրենց առևանգել ժամանակին։ Մարդիկ վախենում են, թե իրենց ինչ-որ բան կանի, բայց նրանց ասել եմ համապատասխան մարմիններին դիմեն, ստրուկը հանեն իրենց մեջից, քանի որ դրա նմաններն արդեն աղբանոցում են և չեն կարող վերադառնալ»,- ասաց նա։

Թեև ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացրել է, թե ինչից է առաջացել խնդիրը, սակայն Համլետ Ղուշչյանը ևս մեկ անգամ պատմեց, որ 2001թ․ իր հաղորդման ուղիղ եթերի ընթացքում զանգահարել է հեռուստադիտողներից մեկը և հայտնել, որ գնել է Լուս Աստղ օղի և իրեն վատ է զգում, գուցե թունավորվել է. «Ես էլ ասել եմ՝ տիկին մի շտապեք մեղադրել Լուս Աստղին, որովհետև հիմա մեզ մոտ ամեն ինչ կեղծվում է և այդ պիտակն էլ կարող է կեղծված լինել և այն ամենևին էլ կարող է Լուս Աստղ չէ։ Բայց այդ արարածը, անունն էլ չեմ ուզում տալ, եկել ինձ ասում է, թե այսքան վնաս ես տվել պետք է Երևան TV-ի բաժնեմասերդ տաս։ Գցող մարդն ի՞նչ պետք է լինի, բայց չի հասկանում, որ ամեն ոսկոր չի, որ իր բկին չի կանգնի»,- նշեց Ղուշչյանը՝ ասելով, որ տարիներ առաջ էլ դիմել է ոստիկանություն, սակայն ոչ ոք գործին ընթացք չի տվել և Արմեն Երիցյանը խորհուրդ է տվել հեռանալ երկրից, քանի որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Ղուշչյանի խոսքով՝ այդ ժամանակ լքել է Հայաստանը, սակայն երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հասկացել է, որ իրավիճակ է փոխվել, վերադարձել է և հույս ունի, որ Սամվել Ալեքսանյանը պատասխանատվության է ենթարկվելու․ «Ես զարմանում եմ, որ նա մինչև հիմա չի հայտնվել Ռոբերտ Քոչարյանի հարևան խցում»,- ասաց Համլետ Ղուշչյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու հայտարարության հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված