Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«168 ժամ». Մարզպետի արկածները շարունակվում են

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (Կոկորդիլոս՝ մականունով) հերթական առիթն է ստեղծել՝ որ «փայլի» լրատվադաշտում: 168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ մեթոդներ է գործի դրել Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանի եւ մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար: Սակայն ամենազավեշտալին, մեր աղբյուրի թված դեպքերի մեջ, տեղի է ունեցել մարտին: Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Եվ սա՝ այն դեպքում, երբ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս գրությանը պատասխանել նաեւ 24 ժամվա ընթացքում: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա մեկ րոպե ուշացումով շեֆին արձագանքելու մեջ»:

Փակուղային վիճակում «շեֆին» օգնության են հասել մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ հասկացրել են, թե՝ ծառայողական քննություն նշանակիր, թող գնա՝ չափը ճանաչի, որ իմանա՝ օրենքի լեզվով հետդ խոսելն ինչ բան ա… Շաբաթներ շարունակ, օդից կախ, անորոշ կարգավիճակում, ասում են, Դերմոյանը գալիս-գնում էր մարզպետարան, մինչեւ որ ծառայողական քննությունն անցավ:

Արման Դերմոյանը շարունակում է պաշտոնավարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում եւ դեռ անցած տարվանից ժամանակավոր պաշտոնակատարի (ժ/պ) կարգավիճակ ունի: Ի դեպ, լրիվ առանձին թեմա է նրան այս պաշտոնում չհաստատելու պայմանը: Դերմոյանին ներկայիս կարգավիճակում երկար պահելու պատճառը հետաքրքիր նախապատմություն ունի:

Մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ով, աշխատակիցների խոսքով՝ փաստացի իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, բաղձալի բարձր պաշտոններ նվաճելու համար ջանացել է, բայց ստաժը բավարարելու խնդիր ունի։ Հեղափոխական մարզպետը նրան տեսնում է միմիայն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այդ պաշտոնից բխող հանձնարարականներ է տալիս նրան, սակայն Միրզախանյանը՝ քաղծառայողի մասին օրենքի պահանջից ելնելով՝ ստիպված է դեռ երկար սպասել: Նշենք, որ իր ազգականներից շատերին է Գարիկ Սարգսյանը մարզպետարանում պաշտոններ բաշխել, ընդհուպ՝ բաջանաղին նշանակելով տեղակալ: Եվ այդ հաջողակ ազգականներից մեկը նաեւ Լիլիթ Միրզախանյանն է:

Լիլիթ Միրզախանյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, միջավայրում խոսում են, թե Լիլիթի մյուս առավելությունը մարզպետի տված բացառիկ իրավունքներն են, որով օժտված է թե՛ մարզպետարանի աշխատակիցների շրջանում, եւ թե՛ ազգականների համար, իսկ թե ինչո՞ւ, աղբյուրը դեռեւս լռում է:

Նշենք, որ հեղափոխությունից հետո Նոր կյանքի գյուղապետից միանգամից մարզպետի պաշտոնին հասած Գարիկ Սարգսյանը շատ անգամներ է օգտվել ընտանիքի քավորի՝ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից: Նրան ներվել են մի շարք սկանդալային պատմություններ, հայտնի միջադեպը՝ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, մարզում իրավիճակին չտիրապետելու հայտնի պատմությունը՝ կապված «40 հազար հա կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների հետ»:

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ Գարիկ Սարգսյանի համար ամաչելու փոխարեն՝ հպարտանում է, քանի որ նախկին իշխանության ռեժիմին հաղթած գյուղապետի միակ թեկնածուն է եղել: Եվ այսօր կուսակցությանը 22.000 ձայն բերած Գարիկ Սարգսյանով է հիանում Փաշինյանը. ստացվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը հիանում է թիմակցով, մինչդեռ գործադիրի ղեկավարը պիտի հպարտանար իր նշանակած մարզպետի աշխատանքային ջիղով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված