Գլխավոր դատախազի սպասված այցը ԱԺ. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, և այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ ևս Դավթյանը կներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներից շատերը սպասում են Գլխավոր դատախազի այցին, և այսօրվա հանդիպմանը նպատակադրվել են մասնակցել նաև այնպիսի պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում այդ հանձնաժողովի անդամ, սակայն ցանկանում են ներկա գտնվել և փորձելու են իրենց հուզող հարցերը տալ հատկապես վերջին իրավական իրադարձությունների ֆոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)