Այնպես չլինի, որ մարդն իր բակում գառ մորթի՝ գնանք քրեական գործ հարուցենք (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որով առաջարկում են պատիժներ սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Հարցը կառավարության նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ թեև գաղափարն ընդունելի է, բայց առաջարկում են այս կարգավորումները ներառել մեկ այլ` ավելի խոշոր փաթեթի մեջ, որ հիմա քննարկվում է Ազգային ժողովում։
Վարչապետը համաձայնեց Զեյնալյանի հետ: Նա նշեց, որ խոսքը քրեական հետապնդման մասին է, հետևաբար` պետք է կարգավորումներում զգուշավոր ձևակերպումներ տալ։
«Նենց իրավիճակի առաջ չկանգնենք, որ, ենթադրենք, մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ մորթի՝ գնանք քրեական գործ հարուցենք։ Չափանիշները պետք է շա՜տ հստակ լինեն, որպեսզի աբսուրդ իրավիճակների առաջ չկանգնենք»,–ասաց Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե արդյոք այս առաջարկով որսն է՞լ է արգելվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)