Կառավարությունը ԱԻՆ-ին տրամադրեց գումար՝ հրշեջների վարձատրությունն իրականացնելու համար
Քաղաքական
Կառավարությունը պահուստային ֆոնդից 79 մլն 574.8 հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունն իրականացնելու ու պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով:
Ըստ որոշման հիմնավորման, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը, պարգեւատրումը եւ պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8 հազար դրամ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)