Կառավարությունն արտոնություն տվեց Շշի Մելոյի կոնյակի գործարանին (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարության այսօրվա օրակարգային՝ 27-րդ հարցով առաջարկվեց արտոնություն տալ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ին: Ծրագիրը նախատեսում է Բալահովիտում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային գործարան:
Ներդրումների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 37 աշխատատեղ՝ 260 000 դրամ աշխատավարձով: Կառավարությունը հավանություն տվեց առաջարկին:
Նշենք, որ գործարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)