Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Շարժական սրճարանների ներկայացուցիչները հանդիպում են պահանջում վարչապետի հետ (լուսանկարներ)

Քաղաքական

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում շարժական սրճարանների ներկայացուցիչները։

Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։ Բողոքի ակցիայի նպատակն այն է, որ ՀԷՑ-ի կողմից իրենց ժամանակավոր թույլտվություններ տրվեն՝ հնարավորություն ընձեռելով ապահովել շրջիկ սրճարանների աշխատանքի բնականոն ռեժիմը։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում շարժական սրճարանների ներկայացուցիչները նշեցին, որ այս պահին 100-ից ավել աշխատող գործազուրկ է, քանի որ քաղաքապետարանի պահանջով ՀԷՑ-ը հոսանքազրկել է իրենց առևտրի կետերը։

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ, սրճարաններից մեկի ներկայացուցիչ Արթուր Ռաֆայելյանն ասաց, որ անօրինական են համարում իրենց գործունեությունը․ «Պայմանագիր ունենք կնքած ՀԷՑ-ի հետ, բայց նրանք կամայականորեն անջատել են մեր հոսանքները՝ ասելով, որ անօրինականություն կա, և որ կարող ենք դիմել դատարան։ Մեկ տարուց ավել է՝ դատական գործն ընթանում է։ Կառավարությունը կամայականությունը տալիս է քաղաքապետարանին և նրանք են որոշելու շարժական սրճարանների գործունեությունը, որը, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել և ոչ ոք չգիտի, թե քաղաքապետարանը հետո ինչպես կվարվի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց հիմանական պահանջն այն է, որ օրենքին իրական կարգավորում տրվի այլ ոչ թե փոխանցվի ոլորտը քաղաքապետարանին։

Հարցին, թե նախկինում իրենց չի՞ զգուշացվել գործունեության ապօրինի լինել կամ չլինելու մասին, ներկայացուցիչը պատասխանեց․ «Չի կարող համարվել ապօրինի, որովհետև մինչ այս պահը մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք իրականացրել, հարկեր ենք մուծել, ՀԷՑ-ի հետ պայմանագրով աշխատել ենք։ Ավելին ասեմ. մինչև հեղափոխությունը ես այս գործունեությամբ զբաղվել եմ, չնայած այն ժամանակ էլ էր քաղաքապետարանը համարում ապօրինի, նույնիսկ եկել և տուգանել էին, բայց ապօրինի էր տուգանքը։ Դատարանի միջոցով ես ապացուցել եմ, որ տուգանքն ապօրինի էր, հաղթել եմ դատը, սակայն քաղաքապետարանը հետո Վերաքննիչ դատարան դիմեց, որտեղ ես, ցավոք, պարտվեցի»,-ասաց Արթուր Ռաֆայելյանը։ Անդրադառնալով նոր իշխանություններին ուղղած իրենց դիմումին, ներկայացուցիչը նշեց, որ քաղաքապետարանի և կառավարության ներկայացուցիչների հետ մի քանի անգամ խոսել են իրենց խնդրի վերաբերյալ։

«Մեր ցանկությունն այն է, որ նրանք հաշվի առնեն մեր կարծիքը, քանի որ մենք մի քանի տարի է՝ զբաղվում ենք այս գործով։ Այնպես չի, որ մենք անօրինական բան ենք անում ու հիմա ուզում են կասեցնել մեր անօրինական գործունեությունը, մեզ օրենքով թույլատրվել է և թույլատրվում է, բայց որոշել են, որ պիտի արգելեն մեր գործունեությունը»,-ասաց նա։ Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սուլոցներով, դհոլներով և ազդանշաններով կոչ էին անում վարչապետին և կառավարության ներկայացուցիչներին, որպեզի հանդիպեն իրենց և հետևողական լինեն խնդրին, բայց նրանց դեռևս ոչ ոք չի մոտեցել։

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված