Ոնց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ (տեսանյութ)
Քաղաքական«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները:
«Ամենահետաքրքիրն այն է, որ առաջարկվում է այս տեղեկատվությունը դարձնել հանրության համար թափանցիկ, այսինքն՝ նրանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել՝ ի՞նչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի՞ անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ո՞վ է ամենալավ կրակում, ո՞վ է ամենավատ կրակողը, կից խորհրդատվություն տալ, թե ոնց է ավելի հարմար՝ տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ»:
Կառավարությունը հավանություն չտվեց այս նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)