Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել կալանավորումը գրավով փոխելու մասին
Քաղաքական
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր դատարանում միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին և առաջարկեց գրավի չափը՝ 10 մլն դրամ։
«Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, նա Արցախի հերոս է, ունի երեխաներ, որոնցից մեկն անչափահաս, Մանվել Գրիգորյանը պետք է օգտվի իր՝ լսելի լինելու իրավունքից և իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի դռնբաց դատական նիստում»,–ասաց պաշտպանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիսի 2-ին, չէր ներկայացել իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստին։ Դատավորը հայտնել էր, որ ամբաստանյալը վատառողջ է եւ բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվածսահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնականհամաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափողհրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվածսահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնականհամաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբերտեսակի հափշտակություններ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)