Ուր հասավ արտահանձնումների հարցը
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի, արտահանձնման գործընթացը բնականոն է համարում: Այս մասին Դավթյանն ասաց մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում:
«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական ընթացքի մեջ է: Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով: Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է: Այսինքն` այն պետությունը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել: Նույն գործընթացն է տեղի ունենում նաև Նարեկ Սարգսյանի արտահանձնման պարագայում»,- ասաց Դավթյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)