Կոնկրետ արարք է մեղսագրվում. դատախազը՝ Քոչարյանի գործի մասին
Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի այն պնդումը, թե Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այս մասին Դավթյանն ասաց մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Կոնկրետ արարք է մեղսագրվում, որը համադրվել է քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի հետ»,- ասաց Դավթյանը:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)