Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը:
Երթևեկությունը կսահմանափակվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը կազմակերպելու համար.
«Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ: