«Միսս Ուրոգվայ» մրցույթի հաղթողին մահացած են գտել Մեխիկոյի հյուրանոցում. El Universal
Այլ
Ֆաթիմի Դավիլային, որը հաղթել Է «Միսս Ուրուգվայ» 2006 թվականի գեղեցկության մրցույթում, մահացած են գտել Մեքսիկայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել Է El Universal թերթը՝ վկայակոչելով մեգապոլիսի դատախազության մի աղբյուր: Կնոջ մարմինը գտել են լոգարանում:
Նախնական տվյալներով՝ Ուրուգվայի 31-ամյա քաղաքացուհին կարող Էր ինքնասպան լինել: Դավիլան Մեխիկո Էր ժամանել ապրիլի երկրորդ կեսին եւ զբաղվում Էր աշխատանքի որոնմամբ: Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության աննախադեպ աճ Է դիտվում: Անցյալ տարի երկրում ավելի քան 33,3 հազար մարդ Է սպանվել, ընթացիկ տարում իրադրությունը շարունակում Է վատթարանալ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ մարտ հանցագործների զոհ Է դարձել 8,73 հազարից ավելի մարդ՝ գրեթե 9 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)