Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Հասարակություն
Այսօր` մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day):
Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:
Մամուլի ազատության համաշխարհային օրը միջազգային հանրությանը ամեն տարի հիշեցում է այն մասին, որ մամուլի ազատությունը եւ մտքերի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունքներն են, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Մենք պետք է պաշտպանենք այդ իրավունքները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են եւ իրական ազդեցություն են թողնում աշխարհի բոլոր մարդկանց կյանքի վրա։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը