Մահացել է «Աստղային պատերազմներ»-ում Չուբակայի դերը խաղացած դերասանը
Այլ
Կյանքի 75-րդ տարում մահացել է «Աստղային պատերազմներ» կինոսագայում Չուբակայի դերը խաղացած դերասան Փիթեր Մեյհյուն: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է դերասանի ընտանիքը:
«Փիթեր Մեյհյուի ընտանիքը խորը վշտով հայտնում Է, որ Փիթերը հեռացել է կյանքից: Նա մահացավ 2019 թվականի ապրիլի 30-ին ընտանիքի շրջապատում Տեխասի հյուսիսի իր տանը»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում:
Փիթեր Մեյհյուն Չուբակային մարմնավորել է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երրորդից վեցերորդ ֆիլմերում, ինչպես նաեւ 2015 թվականի «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)