Գոռավանում հայտնաբերվել է 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ
Հասարակություն
Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 2-ին` ժամը 12:08-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Սակրավորները հայտնաբերել են 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն մինչև ժամը 20:00-ը:
ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի հրամանատարը վնասազերծել է արկը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)