Նախատեսում ենք 1.2 մլրդ աճ ապահովել ուռուցքաբանության համար. Արսեն Թորոսյան
Հասարակություն
Նախատեսում ենք 1.2 մլրդ աճ ապահովել ուռուցքաբանության համար, որը շատ կտրուկ աճ է: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդ գումարների մեծ մասը գնալու է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, քանի որ այդ կենտրոնի հզորությունները թույլ են տալիս մատուցել նման ծառայություններ: Այն Հայաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկն է, ունի 500 մահճակալ: Գլոբալ առումով ես կարծում եմ, որ մեր առողջապահական համակարգը պետք է թևակոխի ուրիշ փուլ՝ երբ մենք պետք է զարգացնենք հզորությունները: Օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դեպքում, որն ունի 700 մահճակալ, գրեթե միշտ այդ մահճակալները զբաղված են, և մենք արդեն մտածում ենք նոր մասնաշենքի մասին, որպեսզի մարդկանց հերթ չգոյանա»,-ասաց Թորոսյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)