Լինում են շատ ծանր դեպքեր, և բժշկությունն անզոր է դառնում. Թորոսյանն ուղղաթիռների հետ կապված խնդիր չի տեսնում
Քաղաքական
«Հիվանդներին մարզերից Երևան տեղափոխող բժշկական ուղղաթիռն ամբողջությամբ համապատասխանում է և հագեցած է անհրաժեշտ բուժօգնության տեխնիկայով: Կարծում եմ, որ դուք ունեցել եք հնարավորություն տեսնելու ուղղաթիռները և նկատել, որ ամեն ինչ համապատասխանում է բժշկական անհրաժեշտ պայմաններին: Ցանկացած փոխադրամիջոցով տեղափոխելուց հետո էլ հնարավոր է, որ մարդը մահանա, որովհետև լինում են շատ ծանր դեպքեր, և բժշկությունն անզոր է դառնում»,- այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի քննարկումներն այն մասին, թե բժշկական ուղղաթիռը չի համապատասխանում իրականացվող ծառայությանը, որովհետև արդեն երկու անգամ է՝ տեղափոխվող հիվանդը մահանում է:
Խոսելով նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի կողմից ԱԱԾ-ին ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումից, թե «Գարդասիլ» պատվաստանյութը վտանգավոր է, Առողջապահության նախարարը նշեց, որ այդ պատվաստանյութում վտանգներ չկան և կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է սուտ մատնության հոդվածով գործ հարուցի նման հաղորդումների դեմ։
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)