Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում գտնվող իր ընտանեկան բնակարանից
Այլ
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանի՝ իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը: Այդ մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը:
Ավելի վաղ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում անշարժ գույքը գնել է 2013 թվականի ապրիլին, Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան, մինչեւ թերակղզու՝ Ռուսաստանի կազմ վերադառնալը: Նշված է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրված է Զելենսկու կողմից:
Խոսքը վերաբերում է Ղրիմի հարավում Յալթայի տարածաշրջանի Լիվադիա ավանի բնակարանին: Շտաբում նշել են, որ Զելենսկիների ընտանիքը մտադիր է այդ անշարժ գույքից օգտվել «սոսկ Ղրիմը պարտադիր Ուկրաինա վերադարձվելուց հետո»:
«Եթե Զելենսկին հարցն այդպես է դնում, ապա նա երբեք չի օգտվի այդ բնակարանից: Այն այդպես էլ կմնա օդից կախված»,- ասել է Ֆիքսը՝ ՌԻԱ Նովոստիին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)