Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

ԵՄ համաձայնագրերի ամեն մի կետ խոսում է հօգուտ Արցախի բնակիչների. Հովհաննես Իգիթյան

Քաղաքական

«Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»,- այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն` անդրադառնալով իր հայտարարության վերաբերյալ՝ Արմեն Աշոտյանի գրառմանը:

Իգիթյանը նշեց, որ խոսքը վերաբերվել է նրան, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել նախագահները` Մինսկի խմբի շրջանակներում` Ադրբեջանը չի կատարում. «Թե' Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, թե' երկու ԱԳ նախարարների հանդիպումների ժանանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ չի լինելու միմյանց ուղղված ատելության խոսք, ռազմատենչ հայտարարություններ, սակայն Ադրբեջանը ոչ միայն զերծ մնաց դրանից, այլև վերջերս մեր հյուսիսային սահմանին եղել են նրանց կողմից պատճառված անհանգստություններ, նաև տեղի բնակիչներին: Մենք պետք է վերահսկողություն ունենանք Ադրբեջան-Հայաստան սահմանին, որպեսզի ունենանք փաստեր, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է պայմանավորվածությունները: Ես չեմ բացառում, որ Մինսկի խմբի շրջանակներում լինի այլ` ավելի ուժեղ պարտավորություն, որ Ադրբեջանը չշարունակի նման գործողությունները, որովհետև եթե Ադրբեջանը շարունակի՝ անհնար կլինի այն բանակցությունները, որոնք մենք ընդհանուր ուժերով փորձում ենք անել»,- ասաց Իգիթյանը:

Հարցին, թե նա վտանգ չի՞ տեսնում, այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է դիրքերն ամրացնել, Իգիթյանը պատասխանեց. «Գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, կտրուկ չի փոխվել, և թվում է, թե անում են հայտարարություններ, որոնք ուղղված են խաղաղությանը: Գործադիրն անում է իր աշխատանքը, Արցախի պաշտպանության համակարգն՝ իրենը: Բանակն է այն երաշխիքներից մեկը, որ կարող է զերծ պահել այդ երեք տարի առաջ դրսևորված ագրեսիայից»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե ինչ համապատասխան քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ադրբեջանը շարունակում է անել այն, ինչ նախկինում, իսկ մենք ստեղծում ենք մթնոլորտ, որ այդպիսի գործողությունները դատապարտվեն և չընդունվեն որպես բանակցային փուլին նպաստող գործողություններ: Այդ գործն արվում է թե՛ ԵԽ մակարդակով, թե՛ բարեկամության խմբերի, թե՛ այստեղ այցելած գործընկերների մակարդակով»:

Նրա խոսքով` եղել է համապատասխան հայտարարություն, որը գնահատական է, իսկ բոլոր օղակներով Ադրբեջանի գործողությունները ներկայացվում են, ու պարզ է, որ միջազգային հանրությունն իր գնահատականը կտա: Չի նշանակում, որ գործընթացի հիմնական աշխատանքներն այն են, ինչ կատարվում են Արցախի կամ Ադրբեջանի կողմից:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու համար, կարող է մայիսի 13-ին ստորագրել համաձայնագիր, որտեղ Արցախի վերաբերյալ մեր շահերից չբխող կետեր կլինեն, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե այդ համաձայնագրում Ադրբեջանի ամբողջականության մասին կետեր կան: Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիվանագիտությունն այս առումով, Իգիթյանը պատասխանեց. «Ադրբեջանի հայտարարությունն այնքան կարևոր չէ, ինչքան մեր ու ԵՄ-ի համաձայնագիրը: ԵՄ-ի` բոլոր երկրների հետ ունեցած համաձայնագրերում կան արժեքներ, որոնք, համոզված եմ, որ կան նաև Ադրբեջանի հետ կնքվող համաձայնագրում: Հիմքում դրված է մարդը, իրավունքները, կյանքը, և սրանք հենց այն բոլորն են, որից Ադրբեջանը փորձում է զրկել Արցախի բնակչությանը: Համաձայնագրերի ամեն մի կետ խոսում է հօգուտ Արցախի բնակիչների»,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված