Վարորդական իրավունքի տրման կարգն ավելի է խստանալու. ՃՈ պետ
Հասարակություն
Վարորդական իրավունքի տրման կարգն ավելի է խստանալու, հարցաշարի հարցերն ավելի են շատանալու, 600 հարց է, մոտենալու է 1000-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։
Հարցին, թե նախկին իշխանությունների օրոք առանց քննություն տալու, 100-120 հազար դրամ վճարելով վարորդական իրավունք ստացածները կզրկվե՞ն վկայականներից, Կարապետյանը պատասխանեց. «Եթե նախկինում նման դեպքեր եղել են, ապա համապատասխան ծառայությունները զբաղվել են և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքներից: Հիմա բացառում ենք գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)