Արարատի մարզի 25-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել
Հասարակություն
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ է լույս աշխարհ եկել: Երկու աղջիկն ու մեկ տղան լույս աշխարհ են եկել մայիսի 2-ին:
Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը մեկ տարվա առաջնային անպտղությունից հետո դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, որտեղ էլ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ, բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը: Թե բժշկուհու և թե երիտասարդ զույգի համար անակնկալ էր, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակին:
Հղիության ողջ ընթացքում Համեստը գտնվել է կենտրոնի և բժշկուհու անմիջական հսկողության տակ և արդեն 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Երեխաները գտնվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ստանալով համապատասխան բուժման կուրս:
Այս պահին թե՛ մայրիկի, և թե՛ փոքրիկների վիճակը բավարար է:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)