Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Դատարանը ցանկանում էր շուտափույթ սկսել և ավարտել նիստը․ Գրիգորյանի փաստաբանը դժգոհ է

Իրավունք

Ակնհայտ տպավորություն ստեղծվեց, որ դատարանը ցանկանում էր շուտափույթ սկսել և ավարտել նիստը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` անդրադառնալով դատական նիստին, որի ժամանակ որոշվեց շարունակել կալանքի տակ պահել Գրիգորյանին և մերժվեց նրա խափանման միջոցը 10 մլն դրամ գրավով փոխելու միջնորդությունը։

Իմ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Լևոն Բաղդասարյան

«Անձը, ունենալով հիվանդություն, որի մասին բարձրաձայնվեց նաև բժիշկների կողմից, ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել ներկայանալ դատական նիստին, թեպետ մասնակցելու ցանկություն ուներ։ Փաստաբաններիս կողմից միջնորդություններ արվեցին, որպեսզի դատական նիստը հետաձգվի, սակայն մերժվեց, լսելի դարձնելու համար տվյալ անձի կարծիքը՝ արտագնա նիստ կատարել հիվանդանոց՝ նույնպես մերժվեց, միջնորդություն արվեց նաև ինքնաբացարկի։ Դատապրոցեսին միանշանակ դատախազի կողմից չբերվեց գոնե մեկ ապացույց կամ փաստ, որ անձը կարող է խուսափել, խոչընդոտել, ավելին՝ պաշտպանական կողմը ներկայացրեց օրինական ուժ ստացած դատական ակտը, որտեղ ամրագրված է, որ թաքցնելու հետ կապված, չի ապացուցվում, որ մեր պաշտպանյալը կարող է թաքնվել»,- ասաց փաստաբանը։ 

Անդրադառնալով առանց Մանվել Գրիգորյանի նիստ անցկացնելու հանգամանքին, Բաղդասարյանը նշեց, որ խնդիրն արդարադատության հետ է կապված։ Նա նշեց՝ չեն դադարելու սպառել պետական ատյանները, և դատական ակտի հետ կապված՝ ահազանգելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ կալանքը հիմնավոր է, ի՞նչ հիմնավորումներ ներկայացվեցին հարցին ի պատասխան Բաղդասարյանն ասաց․ «Դատական ակտն իմ ձեռքի տակ չէ, բայց այնքանով, որքանով հիմնավորում չներկայացրեց դատախազը, բնականաբար, չի լինելու հիմնավորում նաև դատարանի կողմից, որովհետև գործում եղած փաստերը միայն վերացական դատողություններ են, իսկ դրանց հիման վրա անձին պահել կալանքի տակ՝ արգելված է օրենքով։ ՄԻԵԴ-ը հենց ՀՀ-ի հետ կապված շատ կոշտ դիրքորոշում է հայտնել, որ վերացական դատողություններով անձանց պահում են կալանքի տակ։ Երեկ դատախազը հայտնեց, որ թոքի հետ կապված խնդիր չկա, իմ գործընկեր Կարեն Քամալյանը հայտնեց, որ գիտությանը դեռ հայտնի չէ, որ թոքը հեռացնելուց հետո կարող է նորից աճել, եթե թոք չունի, ի՞նչ առողջության մասին է խոսքը։ Անձն ունի շաքարային դիաբետ և թոքը հեռացված է, օրական ստանում է 4 սիստեմա, դեղորայք, ինսուլինի քանակը օրական կտրվածքով 110-120 միավոր է, որն արդեն իսկ ցույց է տալիս, որ անձի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս հիվանդություններով հանդերձ ասել, որ անձը կարող է խոչընդոտել, խուսափել՝ իրավաչափ չէ։

Բաղդասարյանը նշեց՝ գործի վերաբերյալ առավել մանրամասն կխոսեն մայիսի 6-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված