Դեսպան Ներսեսյանի հանդիպում է ունեցել կոնգրեսական Բիլ Քիթինգի հետ
ԱՄՆ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մայիսի 1-ին հանդիպեց Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերի ենթահանձնաժողովի և ռազմական հարցերի հանձնաժողովի անդամ Բիլ Քիթինգին:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացների ու դրանց ընթացիկ զարգացումների վերաբերյալ պարբերական քննարկումների անցկացումը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)