Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկում են ունեցել Մարդիկ մեղքերի ու հանցանքների մի ողջ շարք են հավաքել իրենց վրա, բայց Եկեղեցին են ուզում մաքրել․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներին Վանաձորի «Սատանի կամրջի» վրա բախվել են «Mercedes»-ը «Opel Astra»-ն Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն». Արևմտյան Եվրոպան կործանվել է «երեք մեղքերի» պատճառով. Օրբան (տեսանյութ) Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում «Որոշումը ճիշտ էր»․ Փաշինյանը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ 

Քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

Լուսանկարներ

Երևանի քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Նրան ուղեկցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր անվճար բուժում է ստանում 40 նախկին զինծառայող: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորում է ստացել քառօրյա պատերազմում՝ զոհված մարտական ընկերների աճյունները տեղափոխելիս: Հիմա Ավետիսը վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

«Առօրյան սկսվում է առավոտյան ժամը ութից, պարապմունքներ, դասեր: Կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի իմ կարգավիճակում գտնվող տղաների համար: Դա հույսի մի շող է, որ բոլորն էլ կարող են քայլել, պայքարում են»,- նշում է Ավետիսը:

«Եզակի բնույթի գործող կենտրոն է Հայաստանում, տուն է այն մարդկանց համար, ովքեր իրենց առողջությունն ու կյանքը նվիրել են մեր երկրին: Կենտրոնը գործում է շուրջ մեկ տարի երեք ամիս, և այդ ընթացքում շուրջ 600 զինվորներ ու զինծառայողներ են անցել այս կենտրոնով: Զինծառայողների համար ամենն անվճար է՝ թե՛ սնունդը, թե՛ ուսումը, թե՛ բուժումը, թե՛ առհասարակ հոսպիտալ պայմանները»,-ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Կենտրոնն ունի սարքավորումներ, որոնք վաղվա օրվա են, այսինքն՝ աշխարհում երևի չկա որևէ վերականգնողական կենտրոն, որն ունենա վերականգնողական բուժման համար նախատեսված այսքան բազմաֆունկցիոնալ սարքավորումներ: Հրաշալի է, որ այս տարի մենք նաև վերականգնողական բուժման ամբիոնն ենք կառուցում, և արդեն ավելի շատ մասնագետներ կլինեն Հայաստանում, որտեղ այս ոլորտը երկար տարիներ բաց էր մնացել»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը ճաշի ընթացքում զրուցեց հայրենիքի պաշտպանների հետ ու մաղթեց նրանց շուտափույթ ապաքինում:

Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Կարևորելով հաստատության գործունեությունը՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կենտրոնի մարդասիրական բոլոր նախաձեռնությունների կողքին:

«Շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ու կարևորը ուղղակի սրտանց արվել է մեր զինվորների համար և վերջ: Նոր ծրագրերը, որ նախաձեռնել եք, համոզված եմ, շատ լավ է ստացվելու, և ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը կանգնած է ձեր կողքին: Կանենք հնարավորը, որպեսզի այս կենտրոնն իր բնականոն և տրամաբանական շարունակությունն ունենա»,- ընդգծել է քաղաքապետը:

«Մենք ունեցանք պայմանավորվածություններ, քաղաքապետը հայտնեց իր աջակցության հավաստիքները: Կարծում եմ՝ սա կարևոր այց էր բոլորիս համար: Ոչ միայն կենտրոնը նայեցինք, այլև շրջեցինք բժշկական համալասարանի շրջակայքով, կիսվեցինք մեզ մտահոգող խնդիրներով թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային խնդիրների հետ կապված, և ի ուրախություն մեզ՝ բոլոր հարցերին եղան աջակցության խոստումներ: Համոզված եմ, որ կարճ ժամկետում դրանք կյանքի կկոչվեն»,- նշել է Արմեն Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկում են ունեցել Մարդիկ մեղքերի ու հանցանքների մի ողջ շարք են հավաքել իրենց վրա, բայց Եկեղեցին են ուզում մաքրել․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)Գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներինԿարգելվի օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածել․ ԲՏԱ նախարար Վանաձորի «Սատանի կամրջի» վրա բախվել են «Mercedes»-ը «Opel Astra»-նՀանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասինԲացահայտվել է նոր «զանգերի կենտրոն». Արևմտյան Եվրոպան կործանվել է «երեք մեղքերի» պատճառով. Օրբան (տեսանյութ) Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում «Որոշումը ճիշտ էր»․ Փաշինյանը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ«Կյանքը մի պահ կանգ առավ». Շուշաննա ԹովմասյանԴուք երկաթգիծ վերականգնող չեք․ Ոսկան Սարգսյան Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջԺամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըՏարին ռազմավարական էր. ԱԳՆ-ն ամփոփում է 2025-ըԳոհար Ավետիսյանը շքեղ անակնկալ է մատուցել ծնողներին (տեսանյութ)Նիգերը արգելել է ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործըԱպօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվելԻնչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի համար. ՌԴ ԱԳՆ Բեթղեհեմում նշել են Սուրբ Ծնունդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել «Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք»․ ՍաակաշվիլիՍիրիայի բնակչության երկու երրորդը մարդասիրական օգնության կարիք ունի․ ՄԱԿՏեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունըԹուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում Նոր տարին սկսելու ենք նոր ուժերով․ Հովհաննես Խուդոյան Եթե Ռուսաստանը չմասնակցի TRIPP-ի աշխատանքներին, կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել. Բալասանյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպային պետք պատերազմը Ռուսաստանի հետ․ քաղաքագետՂազախստանը պարզել է AZAL ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքիցԳերմանիայում կանխատեսել են 2026 թվականին Ռուսաստանի ռազմական հարվածների հիմնական ուղղությունները«Ամեն ինչ շատ վատ կավարտվի»․ Զախարովան զգուշացրել է Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն էԾանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվել են Ավինյանի կողմից ԱՆ-ն պարզաբանում է ներկայացրել նախարարությունում խոշոր չափի գումարի հափշտակության լուրի մասին Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով Արևմուտքում Զելենսկուն հայտարարել են «իրականությունից կտրված»Պետական սահմանին կնախատեսվի վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեությունԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Ծեծկռտուք՝ դեռահասների միջև․ գողություն՝ ավտոմեքենաներից․ քրեական նորություններ (տեսանյութ) 513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Թրամփը հայտարարել է Լատինական Ամերիկայի թմրամիջոցների կարտելների դեմ ցամաքային հարվածների մասին Փաշինյանը կիրակի օրը պատարագի կմասնակցի. Հնդկաստանը վերսկսել է ռուսական նավթի գնումները (տեսանյութ)
Ամենադիտված