«Ժողովուրդ». Աշխատակիցների հետ «լեզվակռիվ» է սկսել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է: Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է գոռոզացել, նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը: Այս կապակցությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, որոնք չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)