Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«168 ժամ». Ինչ է մտածում կառավարությունը

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։ Անցած մեկ տարվա ընթացքում, հայտարարություններից բացի, այդպես էլ որեւէ ոլորտում առարկայական բարեփոխումներ չիրականացվեցին։ Կառավարությունը շատ երկար է մտածում` մինչեւ որոշում կայացնելը։ Ամիսներ պահանջվեց, որպեսզի կառավարությունը կարողանա ի մի բերել կառավարման համակարգի կառուցվածքը։ Չնայած այդպես էլ դրա հիմքում որեւէ տրամաբանական հիմնավորում չհաջողվեց դնել։ Դեռեւս կառավարման համակարգի բարեփոխումները չսկսած` կառավարությունը, թեկուզ ժամանակավոր, բայց ստիպված էր հետ կանգնել այն առանցքային նպատակից, ինչի համար նախաձեռնել էր այս ամենը։ Խոսքն օպտիմալացման մասին է:

Վախենալով հնարավոր հասարակական դժգոհություններից ու բացասական հետեւանքներից` այս փուլում կառավարությունը ստիպված էր հրաժարվել կտրուկ քայլերի գնալուց։ Այժմ արդեն հայտարարվում է, որ նախարարությունների միացման առաջին փուլում կկրճատվի շուրջ 100 մարդ։ Թե ե՞րբ կսկսվի օպտիմալացման երկրորդ փուլը, առայժմ կառավարությունը չի ցանկանում բացահայտել` զգուշանալով հնարավոր դժգոհություններից։ Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հույսին, որոնք հիմնականում կտրված են իրականությունից եւ չունեն բավարար հիմնավորումներ։ Այնպես, ինչպես եղավ տնտեսության թռիքաձեւ աճի կամ տնտեսական հեղափոխության դեպքում։ Այսօր արդեն քչերն են սպասում Հայաստանի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը։ Նույնիսկ վարչապետն է դադարել խոսել այդ մասին։ Զուտ բարի ցանկություն է տնտեսական հեղափոխություն ասվածը, եթե դրա համար հիմքեր չեն ստեղծվում։

Կառավարությունը մինչեւ հիմա գրեթե ոչինչ չի արել տնտեսական դաշտում խթաններ ստեղծելու համար։ Ներդրումային դաշտը նախկինում մի բան չէր, իշխանափոխությունից հետո պարզապես կաթվածահար վիճակում է։ Անհասկանալի է, թե ինչ է մտածում կառավարությունը` այս իրավիճակից դուրս գալու համար։ Այդքանից հետո պատահական չէ, որ տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել է վարկերը։ Ու ինչքան էլ կառավարությունը փորձում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել վարկերի տոկոսները, դեռ մեծ հարց է, թե դրանով ում է ավելի շատ լավություն անում` առեւտրային բանկերի՞ն, թե՞ տնտեսությանը։ Ինչքան էլ ցանկությունը գուցե մեծ է, այնուհանդերձ, վարկերով տնտեսական հեղափոխություն չեն անում։ Անընդհատ խոսվում է արտահանման ուղղվածության տնտեսություն ստեղծելու, արտահանումը խրախուսելու մասին։ Այսքան ժամանակ ի՞նչ քայլեր է արել կառավարությունն այդ ուղղությամբ։ Ընդհակառակը` մի բան էլ նոր խնդիրներ է ստեղծել արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների պատշաճ կազմակերպման եւ իրականացման ճանապարհին, որոնք վաղն արտադրողներին կարող են կանգնեցնել շատ լուրջ բարդությունների առջեւ։

Հիշենք հայտնի անեկդոտը, որը նա ոգեւորված պատմում էր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ. «Նորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս, մտնում է նորոգվող տուն եւ տեսնում, որ վարպետը` Պետոն, ոչինչ չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել էս մեկ ամսվա ընթացքում, Պետոն ասում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Նորից է կրկնում՝ դե, լուսամուտը դրիմ, էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»: Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց աշխատանքներն այդպես էլ լուսամուտը դնելուց այն կողմ չեն անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված