Վթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
Հասարակություն
Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Սերգեյ Յազջյանը իր վարած Toyota մակնիշի 24 ՏԼ 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել քարերի վրա։
Վթարի հետևանքով վարորդ Ս. Յազջյանն ու նրա ուղևոր՝ 57-ամյա Ամալյա Յազջյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։
Վթարի պատճառը եղել է ան, որ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել։
Նյութն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)