ԱՄՆ-ում YouTube-ի աստղը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Իրավունք
YouTube-ի նախկին աստղ եւ երգիչ Օսթին Ջոնսը, որը պատանիների շրջանում մեծ լսարան ուներ, դատապարտվել է 10 տարի ազատազրկման. նա հարկադրել է վեց աղջկա իրեն ուղարկել սեռական բովանդակության տեսանյութեր, տեղեկացնում է Fox News-ը։
Չիկագոյի դատախազները պահանջում էին 11 տարվա բանտարկություն, իսկ Ջոնսի պաշտպանությունը փորձում էր հասնել հինգ տարվա ժամկետի։
Ինչպես հայտարարել են մեղադրողները, Ջոնսը իր զոհերի դեմ օգտագործել է նրանց ջահելությունը, թուլություններն ու իր հանդեպ պաշտամունքը, եւ «նա դա արել է նորից ու նորից»։
«Նա աղջիկներին սովորեցրել է ինչ ասել, ինչպես պարել եւ ինչ անել տեսանյութում»,- նշվում է մեղադրական եզրակացությունում։
Իր հերթին, պաշտպանությունը ներողամտություն է խնդրել Ջոնսի հանդեպ՝ հայտարարելով, որ նրա կյանքը «մթագնված է եղել բռնությամբ, ցավով, կորստով եւ մահվամբ»։ Ջոնսի փաստաբաններն ասել են, որ իրենց պաշտպանյալը մանուկ հասակում ենթարկվել է սեռական բռնության։
26-ամյա Օսթին Ջոնսը ամերիկյան Իլինոյս նահանգի բնակիչ է։ Նա ձերբակալվել է 2017-ին։ Դատախազները հայտարարել են, որ մինչ ձերբակալությունը տղամարդը հասցրել էր ինտերնետում շփում հաստատել 30 աղջկա հետ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան