Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում Այրվել է կահույքի արտադրամաս Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ Վասիլև Վասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա Հայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվել Մոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորեն Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան 

Ի՞նչ է հեղափոխությունից հետո փոխվել է և ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղականարտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ինչպես  հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ, լրագրողներ, ներկաներ,

իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այսօր ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության և գաղափարի մասին, որ պետք է գործնականում դրվի տնտեսական հեղափոխության հիմքում:

Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում: Ո՞րն է քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսի՞ն  էր իրավիճակն այդ հեղափոխությունից առաջ և հետո: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել, կամ եթե կարող է անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Իսկ այդ համակարգում ո՞վքեր էին արել ինչ-որ բան. դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա` կիսաստվածներ, ովքեր կարող էին որոշել ճակատագրեր, ովքեր սահմանափակված չէին ոչնչով, նրանք, այո, կիսաստվածային կարգավիճակ ունեին Հայաստանի Հանրապետությունում:

Ի՞նչ է հեղափոխությունից հետո փոխվել է և ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Պատասխանը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող  է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, ովքեր օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք: Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրն ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Սա այն իներցիան է, որը մեզ այսօր խանգարում է:

Հարգելի գործարարներ, այն, ինչ տեսնում և լսում եք, իրականություն է: Կառավարության հիմնական խնդիրն է այնպես անել, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը:

Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը: Այսօր արդեն տասնյակ օրինակներ կան, երեկ՝ օրինակ, բոլորս մասնակցում էինք Երևանի գինու փառատոնին, որը երեք տարվա ընթացքում իր մասշտաբներով եռապատկվել, քառապատկվել է: Ի՞նչ է արել կառավարությունը, ընդամենը հնարավորություն է տվել, որ մարդիկ իրենց ստեղծարար հմտություններն իրականացնեն: Սա երևույթ է, որը փոխում է երկրի իմիջը, տնտեսական հնարավորությունները:

Կառավարության ուղերձը քաղաքացիներին հետևյալն է. դուք ուժեղ եք և դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար հմտությունները: Կառավարության հիմնական խնդիրն է քաջալերել ձեր բոլոր նախաձեռնությունները, և մենք այսօր ամենօրյա ռեժիմով հենց այս խնդիրն ենք լուծում:

Մայիսի 8-ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենակարող է, ամենազոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»:
Համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում իրենցգործունեությունն իրականացնող գործարարների:  Ներկայացվում են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ՝ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Արարատում անցկացվող բիզնես համաժողովը ՀՀ ՏԿԶ նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա հաջորդ մարզային բիզնես ֆորումն է։ 2019թ. կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 7 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնականPolitico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունիՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորենՎրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրաՆորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներԻսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետոՏավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներըՊահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտՀայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ ՓաշինյանReuters. Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության համար մաքսատուրքի 3%-ը 7%-ի հասցնելըԲաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունըԵրևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ)Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿՊենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցովՌուսաստանը ռեկորդային ծավալով մոշ է ներմուծել ԹուրքիայիցReuters-ը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին արված ամենամեծ զիջումներից մեկըԴավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր ենՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն ՍուրենյանցՄիջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքիՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըCNN. 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` ՎարդևանյանինԱվտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել ենՎենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ ՎարդևանյանՄոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը ԿապանումԹրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ ՎարդևանյանՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված