Շատ լավ աշխատում եմ, որևէ խոչընդոտ չկա․ Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)
ՔաղաքականՇատ լավ աշխատում եմ, որևէ խոչընդոտ չկա, ամեն ինչ նորմալ է։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է աշխատում նոր իշխանությունների հետ։
Դիտարկմանը, թե իրեն մեղադրանք առաջադրելուց հետո, իր համակիրների թիվը քչացա՞վ, Համբարձումյանը պատասխանեց․ «Իմ համակիրների թիվը չի քչացել, նրանք ինձ հետ են, մասիսցիները միշտ հաստատակամ են»։
Հարցին, թե նոր ընտրություններին կմասնակցի՞ Մասիսի քաղաքապետը պատասխանեց․ «Ես նոր ընտրություններին չեմ ուզում մասնակցել, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց եթե առաջադրվեմ այդ ժամանակ կերևա՝ ես համակիրներ ունեմ թե չունեմ։ Եթե հիմա խոսենք վերընտրվելու համար խնդիր չեմ ունենա»։
Տեսանյութը՝ News.am-ի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)