Սուրեն Պապիկյանը՝ ՔՊ վարչության նախագահի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին
Քաղաքական
Իմ անունը չի քննարկվում ապագա վարչությունում։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ինքը զբաղեցնի ՔՊ վարչության նախագահի պաշտոնը, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը։
«Կարող է քննարկվել յուրաքանչյուր ընտրված վարչության անդամի, ես ընդամենն ապագա վարչության անդամության թեկնածու եմ: Խոսել դրա մասին, իհարկե, վաղաժամ է: Խնդիրը վեր է բարձրացել այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մայիսին վայր է դնելու նախագահի պաշտոնում իր լիազորությունները, իսկ մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ այդ պարագայում դերակատարումը ստանձնում է փոխնախագահը: ՔՊ փոխնախագահը հիմա ես եմ, բայց նաև արդեն իսկ մենք հայտարարել ենք, որ հունիսի 19-ին տեղ է ունենալու մեր կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն»,-ասաց Սուրեն Պապիկյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)